Իրանական արկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
«Իրանական արկը հարվածել է բազայի մոտակայքում։ Ես կարող եմ հաստատել, որ ավստրալացի անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, և այս պահին բոլորը լիովին անվտանգ են», — լրագրողներին ասել է Ալբանեզեն։
Նա տեղեկացրել է, որ արկի հարվածից փոքր հրդեհ է բռնկվել, ինչից «աննշան վնասվել են բնակելի շենքն ու բժշկական հաստատությունը»։
«Բազա տանող ճանապարհին այդ արկի հարվածի հետևանքով առաջացած փոքր հրդեհի պատճառով բազայի բնակելի և բժշկական հատվածներն աննշան վնասվել են», — հավելել է նա։
Ալբանեզեն չի նշել, թե անձնակազմի քանի անդամ է եղել բազայում այդ պահին կամ արդյոք այնտեղ ներկա են եղել որևէ այլ երկրի քաղաքացիներ։
Թողնել պատասխան