Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրել է, որ մարտի 17-ի երեկոյան «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում արկ է ընկել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է գործակալության X-ի էջում արված գրառման մեջ։
«Իրանն ԱԷՄԳ-ին տեղեկացրել է, որ երեքշաբթի երեկոյան «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում արկ է ընկել։ Ատոմակայանի վնասի կամ անձնակազմի անդամների վնասվածքների մասին տեղեկություններ չկան։ Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկին կոչ է անում հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Թողնել պատասխան