ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային դիտարկել Լիբանանի արևելք ուժեր ուղարկելու հավանական…

🇺🇸🇸🇾 ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային դիտարկել Լիբանանի արևելք ուժեր ուղարկելու հավանականությունը՝ այնտեղ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու գործողությունների աջակցելու համար, սակայն Դամասկոսը չի ցանկանում նման առաքելություն ստանձնել՝ վախենալով Մերրձավոր Արևելքում պատերազմի մեջ ներքաշվելուց և կրոնական լարվածության սրումից:
🌫 Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով լավատեղյակ 5 աղբյուրի, որոնք ցանկացել են անանուն մնալ:
ԱՄՆ պետքարտուղարությունը չի ցանկացել մեկնաբանել «գաղտնի դիվանագիտական հաղորդակցությունները»՝ հորդորելով լրատվականին մեկնաբանություն ստանալ Սիրիայի և Լիբանանի կառավարություններից:
Հոդվածի հրապարակումից հետո Սիրիայում ԱՄՆ պատվիրակ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը X-ում գրել է, որ «տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն խրախուսում է Սիրիային զորքեր ուղարկել Լիբանան, սուտ է և ոչ ճիշտ»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով