Տունը չկա, գումարը՝ նույնպես. Էկո պրոյեկտի չկատարած խոստումներըԱրամ Ցականյանը 20…

🏠Տունը չկա, 💰գումարը՝ նույնպես. Էկո պրոյեկտի չկատարած խոստումները
Արամ Ցականյանը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում էկո տնակ ձեռք բերել։ Այդ նպատակով նա վարկ էր ձևակերպել և 2024 թ.-ի դեկտեմբերի 27-ին 4 մլն 850 հազար դրամ կանխավճար փոխանցել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ին: Ընկերության սեփականատերը Իրինա Բիջոյանն է:
Կնքված պայմանագրով՝ ընկերությունը պարտավոր էր կանխավճարը ստանալուց հետո 80 օրվա ընթացքում տնակը հանձնել գնորդին։ 2025 թվականի փետրվարի 25-ին Արամ Ցականյանը դիմում է ներկայացրել` պայմանագիրը լուծարելու և գումարը վերադարձնելու պահանջով։ Անցել է գրեթե մեկ տարի, սակայն գումարը չի վերադարձվել։
Արամ Ցականյանը «Էկո պրոյեկտ»-ից միակ տուժածը չէ. ՍՊԸ-ի դեմ ներկայում 16 դատական գործ կա, հիմնականում՝ պայմանագիրը լուծարելու և գումարի բռնագանձման պահանջով։
Արամի պատմությանը «Հետք»-ում անդրադարձել էինք դեռ 2025-ի դեկտեմբերին։ Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չենք կարողացել կապ հաստատել «էկո պրոյեկտ» ընկերության տնօրեն Իրինա Բիջոյանի հետ։
📌 Մեզ հաջողվեց խոսել միայն ընկերության վաճառքի մենեջերի հետ, սակայն նա ասաց, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին։
🔗Մանրամասները՝ տեսանյութում։

Տունը չկա, գումարը՝ նույնպես. Էկո պրոյեկտի չկատարած խոստումները

📌 Միացե՛ք մեր Patreon-ին
Patreon — https://patreon.com/HETQ
Տունը չկա, գումարը՝ նույնպես. Էկո պրոյեկտի չկատարած խոստումները
Արամ Ցականյանը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր Երևանի #Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում էկո տնակ ձեռք բերել։ Այդ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով