🇦🇲 Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում: Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։
Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։
Եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն։
Արփինե Հովհաննիսյան
@armgeopolitic

Թողնել պատասխան