🔻Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը։
Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։
Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։
❗️Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։
«Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու համար «Արվեստը և պատմությունը պետք է առաջացնեն քննարկումներ, ոչ թե բանտի սպառնալիք». սա հատված է մարտի 14-ին «Բարս Մեդիա»-ի տարածած հայտարարությունից, որով կոչ են անում կինոգործիչներին…
Թողնել պատասխան