Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կատարի…

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:
Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:
Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով