📣 ՔԿ-ն առերևույթ փաստական տվյալներ է ստացել, որ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին՝ խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ»:
📌 Նրանք կազմակերպել են Փոքր Մանթաշ բնակավայրից մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղից վերադառնալուց հետո քաղաքացիները ստացել են վերոնշյալ գումարները:
⚖️ «4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը): 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, 1 անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը»,- հայտնել են ՔԿ-ից:

Թողնել պատասխան