Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզո…

Ավարտվել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է Հայաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով