Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գեր…

🪧 Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով։
📣 «Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում են շարունակում մնալ մեր գերիները։ Ով պետք է պայքարի նրանց համար, եթե ոչ ՀՀ-ն ու մեր ղեկավարությունը։ Դուք հովանավորում եք նրան (Նիկոլ Փաշինյանին — խմբ․), և այդպես լեգիտիմացնում եք նրա ոչ իրավական քայլերը», — դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
🗣 «Նիկոլ Փաշինյանը կեղծ է, կեղծ է նրա ժողովրդավար, քրիստոնյա, խաղաղասեր կերպարը, քանի որ այդ կերպարի տակ թաքնված է բռնապետ, որը Հայաստանի բանտերում պահում է մարդկանց, որոնց ուղղակի խոսք են արտահայտում իր դեմ։ Նա բանտերում պահում է մարդկանց, որոնք հաշտ չեն, որ Հայաստանը գլորվում է ժողովրդավարության ամենավերջին սանդղակը, հաշտ չեն, որ Արցախը կորել է, որ արցախցիների իրավունքները խախտվում են», — հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
📣 Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ 🔸 Մասնակիցներն այս պահին ժամանում են գագաթնաժողովի անցկացման վայր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով