Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ»Արցախցիների շրջանակից տեղեկաց…

🇦🇲 Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ»
Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։
Սակայն Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից հետո ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա:
Սամվել Բաբայանը փորձել է որոշ ընդդիմադիրների հետ հարաբերություններ կառուցել, բայց նրանք էլ կասկածներ են ունեցել, որ Բաբայանի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, ուստի նրանք էլ են հրաժարվել: Արդյունքում` ո՛չ սեփական կուսակցությամբ առաջադրվեց ընտրություններին, ո՛չ էլ որեւէ այլ ուժի հետ համագործակցություն ստացվեց։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով