Հայաստանը Բելառուսին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր…

⚖️ Հայաստանը Բելառուսին միջնորդություն է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին հանձնելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հարցը կքննարկվի Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո։
🎰 Գործը կապված է 2024-ի հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և կողոպուտի հետ։
👮‍♂️ Վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել նաև Նվեր Ծառուկյանի անվտանգության մի քանի աշխատակիցների նկատմամբ։ Նրանցից մի մասի վերաբերյալ գործերն արդեն դատարանում են, իսկ մյուսների նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով