❗️ՀՀ դատախազությունը 2025թ․-ի հունվարին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
🔸 2025 թվականի նոյեմբերին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:
📌 Ավելի վաղ այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին խոսքերին, ասել էր․
🗣 «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։
⚖️ Ն.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում․ Դատախազություն 🗣 Լրատվամիջոցները նշում են, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է։ Դատախազության հաղորդմամբ՝ Ն.Ծ.-ի նկատմամբ հանրային…
Թողնել պատասխան