Ուրեմն, ընկերներիցս Վահագն Դիլբարյանը, բիզնեսի մարդ, գիտելիքի մարդ, գրքերի հեղի…

Ուրեմն, ընկերներիցս Վահագն Դիլբարյանը, բիզնեսի մարդ, գիտելիքի մարդ, գրքերի հեղինակ մարդ, որից շատ բան եմ սովորել, միացել է Սամվել Կարապետյանի թիմին, հրապարակում է արել այդ մասին ու մեկնաբանություններում այս մարդու նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր «քաղաքականությամբ չզբաղվող» շերտի կողմից, թե էս ո՞նց կարող էիր, էս ի՞նչ արեցիր, տուններս քանդվեց, էս ո՞նց ես համարձակվում:
Ուղղակի ևս մեկ անգամ համոզվեցի, որ «քաղաքականությամբ չզբաղվողները» լավ էլ զբաղվում են ու կոնկրետ ֆավորիտ ուժ էլ ունեն, իսկ Վահագնին կասեմ, որ ողջունում եմ իր որոշումը, որովհետև ինքը պատասխանատվություն է վերցրել, իսկ պատասխանատվություն վերցնող մարդկանց մեր իրականության մեջ ոչ այնքան են սիրում, դա նորմալ է:
Բոլոր մարդիկ, որոնք ճանաչված են, գործի մարդ են, ունեն հեղինակություն, պետք է այս կամ այն կերպ պատասխանատվություն վերցնեն մեր երկրի համար ու այս վիճակը փոխելու համար:
Մարդը, իր երկրի ու իր երեխաների ապագայի մասին մտահոգ լինելով, քայլ է արել, ի՞նչ եք վայրահաչում, այ «քաղաքականությամբ չզբաղվողներ»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով