ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հետագա հնարավոր գործողությունները։
Այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հայտնել է հանդիպման մասին տեղյակ աղբյուրը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ղեկավարի գոլֆի ակումբում՝ Վիրջինիայի նահանգում։
Հանդիպմանն ի թիվս այլոց ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց։

Թողնել պատասխան