Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրել է այդ հարցն ուղղել «Գազպրոմ»-ին՝ շեշտելով, որ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթի են։
«Դա «Գազպրոմ»-ին է պետք հարցնել, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։ Այնտեղ արտոնյալ գին կա, այն կարող է ավելի բարձր լինել, կարող է ավելի ցածր լինել, այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են դնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է, և այդ հարցով պետք է դիմել «Գազպրոմ»-ին», — ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից։
«Արտոնությունը միշտ արտոնություն է ինչ-որ մեկի հաշվին։ Այսինքն, այն արտոնությունը, որ ստանում է Հայաստանը, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկել։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Արտոնությունները կապված են նրա հետ, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական ժողովուրդ է։
«Այդ երկիրը մեզ համար եղբայրական երկիր է, այն եղել և մնում է եղբայրական, բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը իրենց անուններով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։
Թողնել պատասխան