Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին…

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին,  Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։
«Արմենպրես»-ին կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար  բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։
Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։
Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով