Զբոսաշրջային հոսքերի աճին զուգահեռ Հայաստանում առավել արդիական է դառնում բնության պահպանության հարցը։ Այս համատեքստում էկոտուրիզմի զարգացումը դիտարկվում է որպես կայուն գործընթաց, որի հիմքում պետք է լինեն շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական պատասխանատվությունը և տնտեսական զարգացման հավասարակշռված համադրությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի զբոսաշրջության ավագ մասնագետ- հանրության հետ կապերի պատասխանատու Մարիա Պետրոսյանը նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առանցքային դեր ունի այս գործընթացում՝ համակարգելով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու ապահովելով դրանց պահպանության քաղաքականության իրականացումը։ Բնության հատուկ պահպանվող տարածքները, իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և լանդշաֆտային առանձնահատկություններով, միաժամանակ էկոտուրիզմի զարգացման կարևոր ներուժ ունեցող գոտիներ են։
Էկոտուրիզմը հաճախ նույնացվում է կայուն զբոսաշրջության հետ, սակայն այն ավելի նեղ և հստակ ուղղություն է, որը հիմնված է պատասխանատու ճանապարհորդության գաղափարի վրա։ Այն ենթադրում է այցելություն հնարավորինս անխաթար բնական տարածքներ՝ նվազեցնելով բնական պաշարների օգտագործումը, պահպանելով տեղական մշակույթը, խթանելով տեղական արտադրանքի և ծառայությունների սպառումը և նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Թողնել պատասխան