Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագման մշակաբույսերի, կարտոֆիլի, չորացրած մրգերի և կորիզավոր պտուղների ներմուծման վրա։
Ինչպես նշված է կառույցի հայտարարության մեջ, սահմանափակվում է նաև այդ ապրանքների տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։
📌 «Ռոսսելխոզնադզորն» այս անգամ ուղղակի գնահատական է տալիս Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը։
«Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր լիազորությունները»
,- նշված է հայտարարության մեջ։
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագման մշակաբույսերի, կարտոֆիլի, չորացրած մրգերի և…
Թողնել պատասխան