Մոսկվայից առաջարկել են, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ը…

Մոսկվայից առաջարկել են, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունում, թե՞ Եվրասիական միությունում։ Սակայն Փաշինյանն այստեղից պատասխանում է՝ դրա կարիքը չկա, մի մտածեք, ամեն ինչ լավ է, գալու եմ, ինչ ասեք՝ անելու եմ, և ձեր ուզածով է լինելու։
Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը չորսուկես տարի բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, հետո, երբ եկել էր քայլը կատարելու պահը, գնաց և Հայաստանը դարձրեց ԵԱՏՄ անդամ։ Հիմա սա դրա երկրորդ սերիան է։ Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ նման են իրար։
Էդմոն Մարուքյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով