Դատավորները հակադարձում են՝ փաստացի դատավորի ծանրաբեռնվածությունը չի նվազել, պար…

Դատավորները հակադարձում են՝ փաստացի դատավորի ծանրաբեռնվածությունը չի նվազել, պարզեցված գործերը փոխարինվել են բարդ գործերով
2026թ․–ի վեց ամիսներին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորների նկատմամբ հարուցված 8 կարգապահական վարույթ է քննել, որոնց հիմքում 2024-2025 թվականներին քննված գործերն են։
🔻Վարույթներից 7–ը հարուցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մեկը՝  Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Կարգապահական 8 վարույթներից 4–ը հարուցվել են գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով։ Տպավորություն է ստեղծվում, որ արդարադատության նախարարը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով իրականացված բարեփոխումների ազդեցությունը ստուգում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով։
🔻Մենք նույնպես հետաքրքված ենք, թե օրենսդրական փոփոխություններն ինչ ազդեցություն ունեցան դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու վրա։ Վերջին տարիներին «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մի քանի հետազոտություն է իրականացրել և տարբեր հարթակներում  հետևողականորեն բարձրացրել է գործերի քննության ողջամիտ ժամկետները չպահպանելու, դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու հարցերը։ Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ներդրված գործիքակազմերը էականորեն չեն նպաստել գործերի քննության արագությանը։
❗️Վերջին երեք տարիներին մեզ չի հաջողվել պաշտոնական գրությամբ դատարանից տեղեկատվություն ստանալ, թե գործիքակազմերը ներդնելուց հետո, ըստ էության, դատավորների վարույթում տարեկան քանի գործ է քննվում կամ քանի տոկոսով է նվազել դատարանների ծանրաբեռնվածությունը։ 
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով