Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ Հովհաննավանքից կարգ…

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ Հովհաննավանքից կարգալույծ քահանային չվտարելու հարցում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումը, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Ոստիկանության անգործությունը՝ Հովաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ) վտարելու գործողությունները չկատարելու հարցում: Վճիռը կայացվել է երեկ՝ 2026թ. հուլիսի 1-ին, դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ:
Եկեղեցին 2026թ. հունվարի 21-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունը չի իրականացրել անհրաժեշտ գործողություններ՝ Ստեփան Ասատրյանին եկեղեցու տարածքից վտարելու համար։
📌 Մասնավորապես՝ ոստիկանությանը 2025թ. հոկտեմբերի 23-ին ներկայացված դիմումի և դրա լրացումների, ինչպես նաև հոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացված դիմումի հիման վրա պետք է իրականացվեին կարգալույծ քահանայի վտարման գործողություններ, ինչը չի արվել:
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով