«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին նշվում է դաշինք…

📣 «Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին նշվում է դաշինքի պաշտոնական հայտարարության մեջ։

Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը։
Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։
Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում և խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն անվտանգ և մրցունակ Հայաստանի։

,- ասված է հայտարարության մեջ։
📌 Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ևս հայտարարել էր, որ դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։

Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև

,- նշում է Կարապետյանը:
🔻 Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» չի ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կազմով ներկայացվածությունը Ազգային ժողովում։ Կարապետյանի խոսքով՝ դաշինքը շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ նաև համայնքային ընտրություններին մասնակցելու միջոցով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով