Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դա…

🇷🇺🇺🇦 Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին՝ ՌԴ-ն սկսել է բենզին ներկրել այլ երկրներից, մասնավորապես Բելառուսից, Հնդկաստանից, ինչպես նաև քննարկում է Ղազախստանից մատակարարումների հնարավորությունը։
🇧🇾 Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի․ մատակարարվել է 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։ է հայտնում է ռուսական «Ведомости»-ն։
🇷🇺🛢 ՌԴ-ն նավթավերամշակման որոշ գործարանների, բենզինի դեֆիցիտի պայմաններում, ժամանակավորապես թույլատրել է նաև արտադրել «Եվրո-3» բենզին՝ ներկայիս «Եվրո-5» ստանդարտի փոխարեն: Այս վառելիքը պարունակում է ավելի շատ ծծումբ և այրվելիս ավելի շատ վնասակար արտանետումներ է առաջացնում, որոնք կարող են վտանգավոր լինել երեխաների, տարեցների և ասթմա ունեցողների համար: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով