Կառավարությունը հաստատել է որոշում, որով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտր…

Կառավարությունը հաստատել է որոշում, որով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2026 թվականի պետական բյուջեից հատկացվող բյուջետային վարկի տրամադրման պայմանները։
Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման առաջին ծրագրի շրջանակում 2020-2025 թվականներին ընկերությանը պետական բյուջեից տրամադրվել է 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ։
Այդ ծրագրի նպատակն էր 2-րդ էներգաբլոկի արդիականացումը և շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2026 թվականը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով