Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությ…

🗣 Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության մասին
Փաշինյանին հարց են ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։
📣 «Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյա է, իսկ կներե՛ք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռներն իմ աչքի առաջ փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին։ Ի՞նչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Սա ինքնիշխանությունը զրկող խոսույթ է։ Սա արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված չափանիշ է»,- ասել է Փաշինյանը։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով