Կոպիտ, բայց անհրաժեշտ խոսքԸնդդիմադիր տարբեր շրջանակներ պայքարի են դուրս եկել սեփ…

Կոպիտ, բայց անհրաժեշտ խոսք

Ընդդիմադիր տարբեր շրջանակներ պայքարի են դուրս եկել սեփական մանդատը պաշտպանելու համար: Այստեղ խնդիրը մանդատները վերցնելը չէ, որովհետև եթե ընդդիմությունն ունի մանդատները վերցնելու որոշում, մենք դա ընդունում ենք, ճիշտ որոշու՞մ է դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
Կան մարդիկ, որոնք այլևս անելիք չունեն քաղաքականության մեջ ու երբ հնչում է կարծիք, առաջարկ, հարցադրում, որ գուցե կարիք կա թարմացումների ու դուք, գուցե, զրոյական ՕԳԳ ունեք, սրանք նման հարցադրումներ անող մարդկանց նկատմամբ սկսում են արշավներ իրականացնել: Ձեզ հետ երկար գլուխ չենք դնելու, բառի ուղիղ իմաստով թքած ունենք ձեր վրա էլ, ձեր մանդատի վրա էլ, մենք բարեկամաբար ձեզ հիմա ենք ասում ձեր մասին իրականությունը ու շանս ենք տալիս ձեր քաղաքական թիմերին մնալ կենսունակ քաղաքական միավոր, այլ ոչ թե մաշվել ու դառնալ «Ժառանգություն» կամ ՕԵԿ: Սա անում ենք հիմա, որ հետո ձեզ մոտ հարցեր չառաջանան:
Եթե դուք որոշել եք պատերազմի դուրս գալ ձեր մասին իրականությունն ասող մարդկանց հետ, որոնք առավելագույն չափով աջակցել են ձեր քաղաքական թիմերին, ապա խնդրեմ, մենք պատրաստ ենք, բայց այդ պատերազմում ձեզանից բան չի մնալու, մոխրանալու եք, ոչնչանալու եք ու, գուցե, բարին էլ հենց դա է:
Հ.Գ. Այն, ինչի համար դուք հետույք եք տալիս, որ չկորցնեք, մեզ առաջարկվել է, մենք մեր կամքով դա չենք ուզել: Այ սրանում է տարբերությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով