ՕԵԿ-ի մասին հիշողներ կա՞ն, դուք գիտե՞ք, որ Արթուր Բաղդասարյան կամ Հեղինե Բիշարյա…

ՕԵԿ-ի մասին հիշողներ կա՞ն, դուք գիտե՞ք, որ Արթուր Բաղդասարյան կամ Հեղինե Բիշարյան անունով մարդիկ են եղել հայկական քաղաքականության մեջ: Որ չհիշեցնեինք, չէիք էլ իմանա կամ չէիք էլ հիշի դրանց, չէ՞:
Սա ենք ասում, որ կանցնի որոշ ժամանակ, մանդատի համար կռիվ անող ներկայիս ընդդիմադիրներին էլ հիշող չի լինելու, իրենց ուժերն էլ դառնալու են ՕԵԿ:
Հիմա ովքեր խելք ունեն այդ ուժերում, նման ճակատագիր ուզու՞մ են, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն: Մեզանից հասնում է ասել, որ դուք բռնել եք ՕԵԿ դառնալու ճանապարհը: Վաղը մեկ այլ ուժի ցուցակ մտնել ու սեփական կենսագրությունը ջնջել չի ստացվելու, գիտենք, որ խնդիր չունեք քաղաքական թիմեր փոխելու հետ, բայց չենք թողնելու, փչացնելու ենք:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով