📌 Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Փաշինյանի հետ վիճած բժշկուհու աշխատանքից ազատումը՝ նշելով, որ առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։
▪️ «Հավելյալ պահպանված հաստիքները առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ «բաժնի վարիչ» հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրենները ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց»,- նշվում է մեկնաբանությունում։
▪️Քաղաքապետարանից նաև շեշտում են, թե այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության Պարտադիր Ապահովագրության գործարկումից հետո։
📌Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ընթացքում վեճի բռնված բժշկուհի Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բժշկուհու դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։ ▪️«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից…
Թողնել պատասխան