Գագիկ Ծառուկյանի մոր` 93-ամյա տիկին Ռոզայի խոսքերը լսեցի, այցելել էր եկեղեցի, աղ…

Գագիկ Ծառուկյանի մոր` 93-ամյա տիկին Ռոզայի խոսքերը լսեցի, այցելել էր եկեղեցի, աղոթք էր հնչեցնում որդու ազատության համար, ասաց, որ ընկճվելու բան չկա, ամեն ինչ էլ լավ կլինի, Աստված առաջ:
Վերջին օրերին շատ եմ մտածել մի բանի մասին ու ինքս ինձ հարց եմ տվել, որ եթե ես ունենայի անսահմանափակ իշխանություն ու խնդիրներ ունենայի Գագիկ Ծառուկյանի կամ որևէ այլ գործչի հետ, արդյո՞ք հրահանգ կտայի նրա հետ անել այն, ինչ արեցին, այսինքն, հրապարակային նվաստացնել այդ մարդուն: Չէ, չէի անի, որովհետև ամեն մարդ չէ, որ կարող է դիմացինին նվաստացնել, ինքնասիրությանը դիպչել, իսկ մարդուն նվաստացնելը հեշտ բան չէ, դու բարոյական ու հոգեբանական կարմիր գիծ պետք է հատես նման բան անելու համար: Քննադատել, հակառակվել, հայհոյել, մրցել, դա չի կարող չլինել քաղաքականության մեջ, բայց նվաստացնելու հետ ես հաշտ չեմ: Մարդը ծեր մայր ունի, կին, երեխաներ, թոռներ ունի, ինչի՞ համար իրեն նվաստացնել ու քաղաքական հակադրությունը տեղափոխել քինախնդրության դաշտ:
Առողջություն և ամրություն եմ ցանկանում տիկին Ռոզային ու Ծառուկյանի ընտանիքին: Ես քաղաքականապես իրեն երբեք չեմ աջակցել, այս գրառումս քաղաքականության մասին չէ, մի առիթով ասել եմ, որ Ծառուկյանին կյանքում մեկ անգամ եմ տեսել` 9 տարեկանում, երբ կարատեի մեր մարզմանն էր այցելել: Ես աբովյանցի տղա եմ, իսկ Ծառուկյանը, իր բոլոր վատ կողմերով, թերություններով, սխալներով հանդերձ, արած ունի իմ քաղաքի, իմ երկրի համար ու արժանի չէ նվաստացման:
«Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ․ 8։7)
🇦🇲 Ընկճվելու ոչ մի բան չունեմ, փառք Աստծո: Եկել եմ աղոթելու տղայիս ազատության համար: Գագիկ Ծառուկյանի մայրը` տիկին Ռոզան այցելել է Աբովյանի եկեղեցի @armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով