«Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդման վտանգի տակ է. Կառավարությունը ցանկանում է այն հանել հուշարձանների ցուցակիցԵրեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաեւ որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սրա համար նախադրյալներ է ստեղծում:Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, վերջերս հրապարակվել էր Կառավարության 2004 թ.
1616-Ն որոշման մեջ փոփոխություն անելու նախագիծը: Այլ կերպ ասած՝ գործադիրը ցանկանում է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Փոփոխություն անելու նախագիծը կազմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Նշված ծրագրի շրջանակներում, ինչպես հայտնել է ՏԿԵՆ-ը, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում եւ գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության եւ շահագործման նորմատիվային պահանջներին։
📌ՏԿԵՆ-ը նաեւ նշել է, որ
ներկայում հին համալիրը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ ու չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական եւ անվտանգային պահանջներին, իսկ նախատեսվող արդիականացումը նպատակ ունի ապահովել շենքի արդյունավետ օգտագործումը՝ այն ինտեգրելով օդանավակայանի ընդհանուր զարգացման ծրագրին։
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
«Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդման վտանգի տակ է. Կառավարությունը ցանկանում է այն հանել հուշարձանների ցուցակից
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաեւ որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Նիկոլ…
Թողնել պատասխան