«Սանիթեքից» մինչև ICSID. ինչպես Հայաստանի դեմ հանդես եկած իրավաբանը դարձավ նրա ընտրած արբիտրը
Հայաստանը վեց տարով փոխել է Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) իր արբիտրների (իրավարարներ) և հաշտարարների կազմը։
💡«Հետքի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության քվոտայով առաջադրված իրավաբանները տարբեր կապերով առնչվում են վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին՝ մասնագիտական, գործարար կամ անձնական հարաբերություններով, իսկ նրանց ընտրության գործընթացը հրապարակային չի եղել։
2026թ.-ի փետրվարին Կարեն Անդրեասյանը ICSID-ին է ներկայացրել չորս թեկնածուի՝ մինչև 2032թ. փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Առաջադրվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և «Ջի Փարթներս» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս նույն կենտրոնում քննվող «Սանիթեք»-ն (Sanitek S.a.r.l.) ընդդեմ Հայաստանի գործով իրավաբանական խմբի կազմում ներկայացրել է ընկերության շահերը։ Ներկայացված բոլոր թեկնածուներն արդեն ընդգրկվել են ICSID-ի արբիտրների և հաշտարարների հանձնախմբերում։
📌 Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը միջազգային կենտրոնին ներկայացվել է դեռևս այն ժամանակ (2026թ.–ի փետրվարի 4), երբ «Սանիթեքի» գործով վճիռ կայացված չէր (վճիռը կայացվել է 2026թ.–ի մայիսի 22-ին, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին տրիբունալը հայտարարել է վարույթը փակված):
❓Արբիտր և հաշտարար նշանակված անձինք ի՞նչ կապ ունեն Կարեն Անդրեասյանի հետ և ինչպես են ընտրվել
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության քվոտայով առաջադրված իրավաբանները տարբեր կապերով առնչվում են վարչապետի աշխատակազմի…
Թողնել պատասխան