Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում արձանագրել է Երևանի ավագ…

📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում արձանագրել է Երևանի ավագանու մի քանի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։
🗳 Լիազորությունները դադարեցվել են Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի նկատմամբ։
Նրանց մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակից մանդատը ստացել է Կարապետ Արտուշի Վարդանյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից՝ Գոհար Հարությունի Սաֆարյանը, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանը և Արթուր Ռազմիկի Մայիլյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով