Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյ…

🎣 Կառավարությունն աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և միաժամանակ հանդիսանում են ԱԱՀ վճարողներ։
ℹ️ Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ձկնարդյունաբերողների մոտ առաջացած ֆինանսական դժվարություններով։ Կարևոր պայման է, որ կերը լինի սերտիֆիկացված և համապատասխանի ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ստանդարտներին:
💬 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում նշեց, որ այս ոլորտի տարեկան հարկային եկամուտը ընդամենը 2.5-3 մլրդ դրամ է. «Այս հարցը պետք է պատասխան ստանա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ տնտեսության այսքան քննարկվող ճյուղի հարկային արժեքը տարեկան ընդամենը 2.5 մլրդ դրամ է։ Կամ այստեղ ահռելի ստվեր կա, և մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից»: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով