Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են …

🚰 Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել
2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։
Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե ոչ մի ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։
Մյուս կողմից՝ Քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն չկա, չկա նաեւ որևէ մեղադրյալ։
📌 «Հետքն» ամփոփել է իրավիճակը, բնակիչների վկայություններն ու պաշտոնական պատասխանների հակասությունները։

Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել

📌 Միացե՛ք մեր Patreon-ին
Patreon — https://patreon.com/HETQ
📌 Միացե՛ք մեր Boosty-ին
Boosty — https://boosty.to/hetqtv/
📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով