ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքա…

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Խուդաթյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և համայնքապետերի հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ։
Նախարարի առաջին կանգառը եղել է Ալավերդի քաղաքը, որտեղ իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են փողոցներ, վերականգնվում ջրհեղեղից վնասված հենապատերը, իսկ շուկայի տարածքում կառուցվում է նոր խանութ-տաղավար՝ վաճառողների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով