🇦🇲🇷🇺 ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։
📣 «Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», — «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
📌 Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։ |azatutyun.am|
🔶 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին։ 🔹Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնա…
Թողնել պատասխան