🔶 Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
🗣 «Քանի որ պարոն Աշոտ Զաքարյանի նաև տարիքը լրանում էր, որ պետք է ժամկետը երկարացնեին, երևի պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնի, որովհետև, երբ մարդը տարիներ շարունակ լինում է նույն պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ՝ իր աշխատանքը գնահատեն, և երկրորդը՝ նաև ինքը յուրովի նայի իր անցած ուղին ճիշտ էր, թե՝ չէ։
🔹 Աշոտ Զաքարյանը իմաստուն որոշում է կայացրել նաև իր համար զեկուցագիրը ինքն է գրել և այդ զեկուցագրով ասվում է ամեն ինչ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
📌 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 🔸 Նրանից առաջ այդ…
Թողնել պատասխան