Ցավալի է, բայց նաև կանխատեսելի, որ Արցախի մասին գիտական միջոցառման անցկացումը կարող է համարվել «հակակառավարական»․․․
Նյութը կարդացե՛ք ամբողջությամբ, շատ բան կիմանաք Տիգրանակերտի մասին։📌«Վերջերս մի գիտաժողով պիտի ունենայինք՝ նվիրված Monument Watch-ի 5-ամյակին: Կողքից մարդիկ մտածում էին, թե հերիք չի, որ ես իմ տաք գլուխը դրել եմ վտանգի տակ, կարող է ուրիշիներին էլ եմ ներքաշում այդ վտանգի մեջ: Մտածեցի՝ եթե ԵՊՀ-ում անենք, խնդիրներ կառաջանան, եթե Հնագիտության ինստիտուտում անենք, որովհետեւ ես Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտական խմբի ղեկավարն եմ, էլի խնդիրներ կծագեն, ընտրեցի Դվինը, բայց այդքան էլ հեռատես չէի, չմտածեցի, որ Դվինը մի քանի տարի առաջ դարձել է պատմամշակութային արգելոց-թանգարան, եւ ենթարկվում է ԿԳՄՍՆ-ին: Ինձ կանչեցին, ասացին՝ Դուք հակակառավարական միջոցառում եք անում կառավարական կազմակերպությունում»,- պատմում է Համլետ Պետրոսյանը:
Գիտնականն ասում է, որ ՀՀ իշխանությունները գուցե ուղիղ, միագիծ չեն ասում, բայց անընդհատ հասկացնում են, որ Գիտության կոմիտեին ներկայացվող նախագծերում չի կարելի կիրառել «Արցախ», «Լեռնային Ղարաբաղ» եզրերը, այլ պետք է ասել «Ղարաբաղ»:
https://hetq.am/hy/article/183349?fbclid=IwY2xjawTv4ORwZG9mAWV4dG4DYWVtAjExAGJyaWQRMW9HUVIycmU4OGlkQVRxdFhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe5dfFCAYAr2PTU42MjuOC6hkeku1GFDOJBhlXjvItq6NMKDHNOXLppESBe3U_aem_pe8xEXZw1AfAIeYTQCss6Q
«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
2013 թ. ամռան մի օր Արցախի Տիգրանակերտ հնավայրում պեղումների նախատեսված աշխատանքները կատարելուց հետո Արցախի հնագիտական արշավախմբի…
Թողնել պատասխան