Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը Հայաստանի կառավարության առա…

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հերթական կանգառ և ստուգայց՝ ՊՆ զորամասերից մեկում. զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է»,- գրել է Պապիկյանը։
Օգոստոսի 19-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով