Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մ…

Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մարդ տեսակն ու ստացածս դաստիարակությունը դա թույլ չի տալիս: Ամեն դեպքում, չեմ կարող նաև չարձանագրել, որ Գագիկ Խաչատրյանն այն մարդն էր, որը մարդկային շատ ճակատագրեր է խեղել, շատ գործարարների է ոչնչացրել, մենք գիտենք` ինչեր են արել իրենք, այս երկրում ենք ապրել բոլորս:
Այնուամենայնիվ, նրա հետ տեղի ունեցողն ամենևին էլ արդարության վերականգնում չէ, քանի որ այս հարցում ևս Փաշինյանն ազնիվ չէ: Գագիկ Խաչատրյանը նրա համար թալանչի ու հանցագործ չէր մինչև այն պահը, ինչ նրանք շատ լավ համագործակցում էին իրար հետ։ Այն պահից, երբ այդ համագործակցությունը կանգ առավ, Գագիկ Խաչատրյանը Փաշինյանի համար դարձավ թալանչի։ Իսկ քանի՜ թալանչիներ կան, որոնք իսկապես արել են թալան, բայց հարմար տեղավորվել են այս իշխանության ներսում:
Ես ցավում եմ, որ մեր երկիրն ունեցել է Գագիկ Խաչատրյաններ ու այսօր ունի իշխանության ներսում գտնվող Գագիկ Խաչատրյաններ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագայում Հայաստանում երբեք նման տեսակի մարդիկ չհայտնվեն բարձր օղակներում:
Այո, ես ունեմ ընդդիմադիր հայացքներ, ես համաձայն չեմ իշխանության վարած ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության հետ, բայց ես որևէ դեպքում չեմ կարող պաշտպանել նաև Հայաստանը կեղեքած մարդկանց, որոնց գոյության արդյունքն է ներկայիս իշխանությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով