Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան Քաղա…

🗑♻️ Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան
📣 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հայտարարված մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, այն չինական, արաբական, հայկական ընկերությունների կոնսորցիում է։
🗣 «Այս ընկերությունների հետ դեռ պետք է համաձայնեցնենք իրենց աշխատանքների ծավալը, և պայմանագրեր կնքենք, բայց սա կարևոր ընթացք է, քանի որ նախկինում երբևէ հաջողություն չենք ունեցել այս պրոցեսսում: Սա շարունակում է բարդ գործընթաց, բայց կարծում եմ մենք մի կարևոր կետի հասել ենք, երբ որ արդեն ունենք մեր պահանջներին համահունչ կոնսորցիում», — ասաց Ավինյանը:
📌 Բնապահպանության վարչության պետի ժպ Սիրարփի Հայկազյանը հայտնեց, որ մինչ այս կայացել է բաց երկփուլ մրցույթ: Կազմակերպությունները պետք է հանդես գային նախագծման, կառուցման և շահագործման առաջարկով, և պարտավորվեին իրենք կատարել ներդրումը, փոխարենը քաղաքը պարտավորվել է հաղթող ու այդ չափանիշներն ապահոված ընկերությանը հանձնել քաղաքի թափոնը: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով