Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկ…

❗️ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ն կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։
🔸 Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:
🔸 Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր` առավոտյան 6։00-ից գիշերը 01:00-ը, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում կենդանու կորստի, քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ՝ ստիպելով շարունակել աշխատել:
🔸 Վ.Ս.-ն մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ։ Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով