ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազ…

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership, OGP) առաջնորդների՝ «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ «Բարեկեցիկ և մրցունակ տնտեսություններ» պանելային քննարկման ընթացքում ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց պայմաններում տնտեսական կայուն աճի ապահովման կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական ամուր հիմքերի, օրենքի գերակայության և արդյունավետ ինստիտուտների դերը։
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող թվայնացման, հանրային և քաղաքացիական մասնակցության ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով