Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխա…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած՝ Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին։
«Սիրելի՛ ժողովուրդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը։
Զեկույցը պատրաստվել է Կառավարության ծրագրի համաձայն, որտեղ համապատասխան կետեր կան, և պատրաստվել է իմ հանձնարարությամբ։ Բայց, այնուամենայնիվ, զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի:
Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր ու աշխարհիկ անձանց կողմից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով