Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել…

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները: Այս մասին Կոսը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Մենք որոշում կայացրինք բացել մեր շուկան հայկական արտադրանքի, գրեթե, 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ և ծաղիկներ: Մենք ցանկանում ենք հայաստանցի գյուղատնտեսներին և արտադրողներին նոր հնարավորություններ ընձեռել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է հասանելիությունն իր շուկաներ՝ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ժողովրդավարական ընտրությամբ պայմանավորված: Այդ մթերքներից մեկը հայտնի հայկական լավաշն է: Նախորդ տարի ես այցելել եմ ավանդական հացատուն և տեսել, թե ինչպես է այն պատրաստվում: Այն շատ համեղ է»,- գրել է Կոսը:

Հանձնակատարը հորդորել է շաբաթական գնումները կատարելիս ուշադրություն դարձնել հայկական մթերքներին:

«Ձեր զամբյուղում ոչ մեծ ընտրությունը կարող է օգնել հայ գյուղատնտեսներին և արտադրողներին,  և աջակցել հայ ժողովրդի սեփական ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքին»,- եզրափակել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով