Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակի պատճառով փակվել էԷջմիածին քաղաքի Զվարթնոց թաղ…

❌ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակի պատճառով փակվել է
Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը երեկվանից՝ սեպտեմբերի 24-ից, երկկողմանի փակ է երթևեկության համար։
Կամուրջը վթարային է։ Դրա ողջ երկայնքով ասֆալտը քայքայված է, բազմաթիվ փոսեր են առաջացել, բացվել են կարերը։ Քայքայվել են ոչ միայն ճանապարհի ասֆալտածածկույթը, այլև կամուրջի կոնստրուկցիաները։ Որոշ հատվածներում արդեն երևում են մետաղական մասերը։
Գրեթե ամբողջությամբ վնասված են նաև կամուրջի արգելապատնեշները։ Դրանք այլևս պատշաճ կերպով չեն ապահովում ճանապարհի եզրային հատվածների անվտանգությունը։
Խնդիրը նոր չէ։ Դեռևս գարնանից ճանապարհի վնասված հատվածներից մեկում շրջանցման նշան էր տեղադրված։ Չնայած դրան՝ ճանապարհը շարունակել է շահագործվել, իսկ վարորդները պարբերաբար բարձրաձայնել են դրա վատ վիճակի մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով