Իշխանություն-Մայր աթոռ առճակատումը նաև ԵԽԽՎ-ում է քննարկվել։ Ստրասբուրգում հարց…

💭 Իշխանություն-Մայր աթոռ առճակատումը նաև ԵԽԽՎ-ում է քննարկվել։
🇪🇺 Ստրասբուրգում հարցը բարձրացրել է բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբում ընդգրկված Էդուարդ Լեյը՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին կրոնական ինքավարության վրա հարձակման համար: Պատգամավորը խոսեց նաև «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ կառավարության վերջերս հրարապարակած զեկույցից՝ համարելով այն հարձակում եկեղեցու կանոնական կառուցվածքի վրա՝ «բռնի ուժով» եկեղեցու կանոնադրությունը փոխելու փորձ։
🇦🇲 Բրիտանացի պատգամավորի պնդումներին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով, որ Լեյն իրազեկ չէ. — «Իրականում այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը և հայկական պետությունը, եկեղեցին պաշտպանելն է, իսկ պատճառն այն է, որ այն անձը, ով այս պահին զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, անմիջականորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ՝ հաստատված ապացույցներով ու փաստաթղթերով, այն երկրի [խմբ. Ռուսաստանի], որը մանիպուլյացիայի է ենթարկել …»: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով