Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադ…

⛪️ Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու մոտեցումը՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար․ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

🗣 Նախարարի խոսքով՝ հարցը քննարկվում է Ազգային ժողովի գործընկերների հետ, սակայն կարգավորման մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։ «Եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»,- ասել է Հովհաննիսյանը BOON TV-ի հետ հարցազրույցում։  
🔸Նրա խոսքով՝ նպատակը եկեղեցու հարկման միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ։ Վճարված գումարները նախատեսվում է վերադարձնել եկեղեցուն՝ նրա միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։
🕰 Հովհաննիսյանը փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ չի նշել։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով