Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանԵրևանի …

Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանում սահմանվել են Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։
📌 Թեև ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող, այնուամենայնիվ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, թե աշխատավարձերի բարձրացում այսօր չեն իրականացնում, պարզապես ֆիքսում են գործակիցները, և նախագիծը զեկուցվող դարձնելու հարցին դեմ քվեարկեցին։
«Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- հայտնեց Գալջյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով